12 ժամ ջուր չի լինելու Հրազդանում

10/11/2025 16:50

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 11-ին ժամը 07:00-19:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի` Միկրոշրջան, Վանատուր և Ջրառատ թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: