Դավիթ Համբարձումյանը դասական քաղբանտարկյալ Է

10/11/2025 19:29

Ժամանակ առ ժամանակ անդրադառնալու եմ նրան, թե ինչպիսին է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատական պրակտիկան՝ ցույց տալու համար, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ և, որ վերջինս դասական քաղբանտարկյալ Է,- գրել է Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյան։ «Հիշեցնեմ, որ Դ. Համբարձումյանին դատարանը մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Այսպես ԵԿԴ/0039/01/13 քրեական գործով մեղադրյալի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել 6 ՏԱՐԻ ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ վերջինս մեղադրվել է՝ 1) ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն) 2) ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն) 3) ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( խոշոր չափով թմրամիջոցի շրջանառություն) Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չարձագանքել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է»,- գրել է նա։