Դանակահարություն՝ Աբովյանում․ զոհ կա

10/11/2025 21:43

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ դանակահարության հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում բժիշկները ոսիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին 2-րդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, և ժամանելով դեպքի վայր, այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողների ինքնությունները ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է: