Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը փոխըմբռման հուշագիր են ստորագրել
11/11/2025 19:39

Արարատ Միրզոյանը և Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռման հուշագիր, հայտնում են ԱԳՆ-ից։
Հուշագրով ընդգծվում է Հայաստան-Դանիա և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությունների հետագա խորացման կարևորությունը: Երկու երկրները կշարունակեն ջանքերն՝ ուղղված Հայաստանի ԵՄ չափանիշներին աստիճանական մոտարկմանը, նրա ինքնիշխանության ու դիմադրողականության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։
Կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին զուգահեռ երկու երկրները կխրախուսեն երկխոսությունն ու համագործակցությունը կանաչ անցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, մարդու իրավունքների, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։