Բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը

11/11/2025 22:06

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Քարաշամբ գյուղում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։