Հոգևորականների են կանչել Քննչական կոմիտե

12/11/2025 12:26

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե․ այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ նրանց ՔԿ են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ «Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնել է Զոհրաբյանը։ Փաստաբանը նշել է՝ Քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։