Թաթոյանն անդրադարձել է Արծվաշենին

12/11/2025 12:36

Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի խրոխտ հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է․ ուղիղ եթերում այս մասին նշել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ «Նա դրա փորձն արդեն ձեռք է բերել Արցախի օրինակով ու հմտացել է. գիտի, որ արդեն նման դեպքերում պետք է խոսի ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու մասին»։