Վազգեն Սաղաթելյանին ձերբակալեցին

13/11/2025 10:25

Ձերբակալեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին: Նրան մեղադրում են խուլիգանության մեջ: Ավելի վաղ ձերբակալել էին փոդքասթի մյուս համահեղինակ և հաղորդավար Նարեկ Սամսոնյանին: ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն էին իրականացնում Վազգեն Սաղաթելյանի տանը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն: Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են: Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ, հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակը