Սամվել Կարապետյանի հաշվին միլիոններ եք ստանում, չե՞ք ամաչում ստեղծված իրավիճակի համար

13/11/2025 17:49

Թե ինչքան է իմ աշխատավարձը, ես պաշտոնատար հայտատու անձ եմ, իմ հայտարագրում կտեսնեք անշուշտ, բայց կարող եմ ասել. ես և իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք տասնյակ միլիոնավոր դրամ պարգևավճարներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե՝ Սամվել Կարապետյանի հաշվին միլիոններ եք ստանում, չե՞ք ամաչում ստեղծված իրավիճակի համար: «Ես պարոն Կարապետյանի, Կարապետյանների ընտանիքի համար կարևոր շնորհակալ գործ եմ արել այս երեք ամիսների ընթացքում, ես հարյուրավոր միլիոն դրամների խնայողություններ եմ արել, որը վերջնարդյունքում դառնալու է շահույթ»,- ավելացրել է նա: