Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով

13/11/2025 19:54

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը, իսկ պաշտպան Հովհաննես Խուդոյանը շեշտել է, որ մեղադրանքը հիմնված է կեղծ ապացույցների վրա։ «Բագրատ սրբազանին ՔԿՀ-ում պահելն անարգանք է ՀՀ իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ»,– նշել է պաշտպանը։ «Ես բացարձակ չեմ խնդրում կալանքիս ձևը փոխել, ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար և մնալու եմ այդ պայքարի մեջ՝ լինի դա բանտում թե գերեզմանում, դուք ինչքան ուզում եք՝ այդ կալանքը երկարացրեք»,-դատարանում հայտարարեց Բագրատ Սրբազանը։