Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք
13/11/2025 19:57

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից այսօր՝ 13.11.2025 թվականին, ներկայացվել է վերաքննիչ բողոք Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի 03.10.2025թ. դատավճռի դեմ։ Այս մասին հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։
«Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը»,- ասված է հայտարարության մեջ: