Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային
13/11/2025 23:14

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։1 հաշվով պարտվեց Հունգարիայի հավաքականին։
33-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Ֆերենցվարոշի» 31-ամյա հարձակվող Բարնաբաշ Վարգան, որին գոլային փոխանցում կատարեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» 25-ամյա կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։
F խմբում Հայաստանի թիմը 3 միավորով վերջինն է և զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու և անցումային հանդիպումներում եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Հունգարիան 8 միավորով երկրորդն է։