Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են
14/11/2025 09:20

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են 2 ամսով։ Սամսոնյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էին Ալեն Սիմոնյանի՝ իրավապահներին տված հաղորդման հիման վրա: ԱԺ նախագահը հաղորդում էր ներկայացրել «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած «վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ»: