Մագնիսական փոթորիկն ավարտվել է

14/11/2025 09:28

Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է, հայտարարել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ Երկրի վրա մագնիսական փոթորիկը շարունակվում էր 36 ժամից ավելի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել էին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտից։