Խաղաղությունը հենց այսպես է լինում

14/11/2025 13:11

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվում Հայաստանի դեմ ընթացող կեղծ դատավարությունը եզրափակիչ փուլ է մտել` մեղադրողը գործով անցնող հայերի համար 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում է պահանջել: Ադրբեջանական նպատակներում խաղաղությունը հենց այսպես է լինում` կեղծ դատավարության միջոցով ՀՀ-ի դեմ կարվող կոմպրոմատներ, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործվել մեր երկրի դեմ` և´ որպես սադրանքի հիմք, և´ ճնշման միջոց, և´ պայմանավորվածությունները միակողմանի չկատարելու դրդապատճառ: Իշխանության` Արցախի մասով հնչող թեզերն էլ, ոչ միայն ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի պետական քաղաքականության կոնցեպտում, այլ հնարավորություն են տալիս Բաքվին` ՀՀ-ի դեմ կիրառվող զինանոցն, առավել արդյունավետ խաղաքարտի վերածել»։