«Անտիֆեյք» լրատվականի աշխատակիցը ձերբակալվել է
14/11/2025 13:13

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քաղաքային համարով զանգ է ստացել Իշխան Խոսրովյանից և նա հայտնել է, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական:
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ գործընկերները չեն կարողանում կապվել «Անտիֆեյք»-ի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ, հավանաբար նրան նույնպես ձերբակալել են: