Վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի

14/11/2025 21:11

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն կանխատեսելի էր․ «Վճիռն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառ ունի, ինչը բացահայտում է Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայության մասին։ Օրենքի գերակայությունը պետք է լինի պարտադիր պահանջ, եթե մենք ցանկանում ենք, որ արդարությունը հաղթի»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ Վերաքննիչը մերժել է Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը: