Եթե մասնակցությունը բարձր լինի՝ ընդդիմությունը կհաղթի
16/11/2025 10:44

Հանդիպումների ընթացքում ես հստակ տեսա, որ մարդկանց մոտ հավատքն է փշրվել, տարիների ընթացքում տեսել են, որ իրենց քվեն ոչինչ չի որոշել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը։
«Հիմա պետք է սթափվենք, հասկանանք, որ մեր ձայնի իրավունքը պաշտպանելու ենք մենք, պետք է մասնակիցը լինենք մեր երկրի ընթացքին հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Ընտրապայքարի ընթացքում տեսել եմ ընդդիմության հաղթանակը, մնում է, որ այս հաղթանակը վավերացվի քվեների տեսքով։ Եթե ընտրողների մասնակցությունը բարձր լինի, ապա ընդդիմությունը կհաղթի»,-ասաց նա։
Ըստ Մանուկյանի՝ ժողովուրդը կարողացել է դուրս գալ թմբիրից ու հասկանալ, որ ազգ ու երկիր են կորցնում։
Մանուկյանը նաև նշեց, որ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում է․ «Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները»։