Պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ անցկացնել՝ համագործակցության համար
16/11/2025 13:30

«Մայր Հայաստան» կուսակցությունը Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով պատրաստ է ընդդիմադիր մյուս ուժերի հետ բանակցություններ անցկացնել՝ համագործակցության համար։ Այս մասին Դողս գյուղի 14/34 ընտրատեղամասում քվեարկելուց առաջ ասաց «Մայր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը։
Նա ՔՊ-ի հետ ձեռք սեղմելը կամ նրանց սատարելը բացառում է։
Հարությունյանը նշեց, որ իրենք սատարում են Հայ Առաքելական եկեղեցուն և կանգնած են եկեղեցու կողքին։