Ռոնալդուն գրառում է արել Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ
16/11/2025 16:04

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։
Խաղից առաջ մրցակցի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել սոցիալական ցանցերում։
«Առա՛ջ, թի՛մ։ Միասի՛ն ենք այսօր և միշտ՝ հանուն Պորտուգալիայի և մեր դրոշի»,- գրել է նա։
Նշենք, որ Ռոնալդուն բաց է թողնելու առաջիկա հանդիպումը նախորդ խաղում կարմիր քարտ ստանալու պատճառով։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18։00-ին է։