Փաշինյանը Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի
16/11/2025 16:07

Փաշինյանը Ալեն Սիմոնյանի և այլ քաղաքական գործիչների հետ Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում էր պատարագի։
Համացանցում տարածվել է անօդաչու թռչող սարքից արված կադրեր, որոնցում երևում է, թե որքան մարդ է հավաքվել եկեղեցու մոտ՝ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու պահին:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի կիրակի է՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր եկեղեցիներում մասնակցում է պատարագների, որոնց մի մասն անցկացնում են կարգալույծ հռչակված քահանաներ։