Վաղարշապատի ընտրությունների ընթացքում, ժամը 20։00-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ

16/11/2025 20:41

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ։ Այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու՝ 2 դեպքերով կազմվել և Քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։ Մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները ստուգվում են։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 61 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում (ձև 9) ստացել են 56 անձ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 33 զանգեր։ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 17 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնում խորհրդատվություն է տրամադրվել 82 քաղաքացու։