Նորայր Հակոբյանն ընտրվել է Մասիսի համայնքապետ
17/11/2025 12:18

Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել:
Դատարանը նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման: