Ռուբինյանը հանդիպել է Ալիսոն Հուքերի հետ

17/11/2025 12:25

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: