ՀԷՑ-ը զրկվել է լիցենզիայից

17/11/2025 15:49

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան։ Դեմ է քվեարկել միայն հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: Նշենք, որ արդեն 3 օր է ՀԾԿՀ-ն քննարկում էր ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցը: Արդեն երեք օր է, ինչ ընթանում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին» հարցը քննող ՀԾԿՀ նիստը։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀԾԿՀ-ին՝ պահանջելով ընկերությանը զրկել լիցենցիայից, քանի որ կառույցում խախտումներ կան, որոնք բերել են ճգնաժամի։ Սամվել Կարապետյանն ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին: