Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը

18/11/2025 21:44

Բաքվի դատարանը մերժել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թարգմանիչ Իսլամ Աղաքերիմովին բացարկ հայտնելու միջնորդությունը: Դատարանը պաշտպանության պահանջը թողել է առանց բավարարման: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ թարգմանիչը սխալ է թարգմանում Վարդանյանի գործով դատական ֆարսը, որի պատճառով բացարկի միջնորդություն էր ներկայացվել։