Վրաստանում կայացել է Վահագն Խաչատուրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը

19/11/2025 16:34

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել իր ներդրումն ունենալ այս գործընթացում։ Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։ Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-20-ը։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ։