Խոշոր ավտովթար՝ Զովունիում

19/11/2025 18:35

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են 2 «Toyota» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում «Tesla»-ի վարորդն ու մյուս «Toyota»-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները: