Փաշինյանն ընդունել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին
20/11/2025 14:58

Փաշինյանն ընդունել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժտերխանեանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մշակութային դաշտի զարգացման, հայկական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացման և համաշխարհային մշակութային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել ընդգծելու ուղիները։
Վարչապետը կարևորել է նախաձեռնությունը, որն ուղղված է հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը և միջազգային համագործակցության խորացմանը։
Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը, միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև մշակութային նախագծերը։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի մշակութային դիվանագիտության ամրապնդման, արվեստի ոլորտում նորարարական լուծումների խթանման կատարելագործման հնարավորություններն ու ռազմավարական ուղղությունները։