Արա Ռոստոմյանի տնային կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով

20/11/2025 16:55

Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը: Դատարանը, միաժամանակ, արգելեց մեղադրյալին այցելել մարդաշատ վայրեր: Ռոստոմյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորի հայր է, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների հետ մեղադրվում է ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի համար: Երկու ամիս առաջ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինել էր տնային կալանքով: