Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով
20/11/2025 18:36

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստին, մեղադրողը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը։
Շարբաթյանի պաշտպանն էլ միջնորդեց որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը կամ վարչական հսկողությունը՝ համակցված գրավով 2-3 միլիոն դրամ գրավով։
Պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ Մ.Շարբաթյանի ունի մանկահասակ երեխա, ֆինանսական դժվարություններ, բայց ընտանիքը պատրաստ է ֆինանսական բեռի տակ մտնել, իսկ նվազագույն ոչ պատշաճ վարքագծի պայմաններում փոխառություն, վարկ ներգրաված գումարը բռնագանձվելու է, կրկնապատիկ վնաս է կրելու ընտանիքը՝ մակահասակ երեխան և երկու անչափահաս երեխաները։ Պետք է առաջնորդվել խելագարության կանխավարկածով, որ մտածենք նման պայմաններում գտնվող անձը պետք է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի»։