Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը ևս փոխվեց

20/11/2025 18:37

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը և նշանակեց վարչական վերահսկողությամբ և բացակայելու արգելք։ Նշենք, որ նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր հունիսի 25–ին, որից հետո նրա կալանքի ժամկետը երկարացվել էր երեք ամսով, սակայն հոկտեմբերի 9–ին դատարանը կալանքը փոխարինել էր տնային կալանքով։