Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան
20/11/2025 20:45

Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Աստանայի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը:
Նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: