Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու

21/11/2025 11:49

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը շուրջ 18 մլն դրամ կհատկացնի հայ փորձագետների՝ Բաքու այցի համար, հայտնում է «Սիվիլնեթ»-ը Նոյեմբերի 21-22-ը Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը: Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: