Բրազիլիայում ձերբակшլվել է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն

22/11/2025 21:15

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն ձերբակալվել է դաշնային ոստիկանության կողմից Բրազիլիայում գտնվող իր տանը, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ ձերբակալությունը թույլատրվել է Գերագույն դաշնային դատարանի կողմից և կրում է կանխարգելիչ բնույթ։ Մեկ օր առաջ քաղաքական գործչի որդին՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն, կոչ էր արել իր կողմնակիցներին պիկետ անցկացնել նախկին նախագահի նստավայրի առջև, և ոստիկանությունը գործողությունը վտանգավոր էր համարել մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար։ Նախկին նախագահի փաստաբանները հետագայում հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն եղել նախատեսված ձերբակալության մասին: Բոլսոնարոյի պաշտպանությունը պնդում է, որ քաղաքական գործիչը տառապում է լուրջ առողջական խնդիրներով և խնդրում է նրան տնային կալանքի ենթարկել մարդասիրական նկատառումներից ելնելով: Ավելի վաղ Գերագույն դաշնային դատարանը Բոլսոնարոյին դատապարտել էր 27 տարի 3 ամիս ազատազրկման՝ պետական ​​հեղաշրջում կազմակերպելու փորձի համար։