Խամզատ Չիմաևը Արման Ծառուկյանին թանկարժեք նվեր է արել

23/11/2025 15:44

UFC-ի միջինքաշային կարգի գործող չեմպիոն Խամզատ Չիմաևը Արման Ծառուկյանին 150 հազար դոլոր արժողությամբ ժամացույց է նվիրել Դեն Հուկերի նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Ծառուկյանն ու Հուկերը մենամարտեցին նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում։ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում խեղդող հնարքի միջոցով։ Մրցաշարից հետո Ծառուկյանը UFC-ից ստացավ 50 հազար դոլար՝ հաղթական մենամարտի համար։