99 տարեկանում կյանքից հեռացել է Նիկիտա Սիմոնյանը

24/11/2025 09:46

Արարատ-73-ի գլխավոր մարզիչ, oլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 99 տարեկան հասակում։ Այս մասին «Матч ТВ»-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ «Նոյեմբերի 20-ին Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից», - նշել է Միրզոյանը։