ՀԷՑ-ը այդ մարդկանց պետք է, որպեսզի դառնա Քաջարանի պղնձամոլիբդենայինի պես
24/11/2025 09:49

ՀԷՑ-ը այդ մարդկանց պետք է, որպեսզի դառնա Քաջարանի պղնձամոլիբդենայինի պես ՔՊ-ն ֆինանսավորող ևս մեկ կառույց, որպեսզի ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք։
Ֆեյսբուքի էջում
տեսաուղերձումասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Չնայած Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը, ՀԾԿՀ-ն, լինելով ճնշման տակ, վերցրեց ՀԷՑ-ի լիցենզիան։ Դրանից հետո ես հայտարարություն արեցի, ասացի, որ ՀԷՑ-ը այդ մարկանց պետք է, որպեսզի դառնա Քաջարանի պղնձամոլիբդենայինի պես ՔՊ-ն ֆինանսավորող ևս մեկ կառույց, որպեսզի ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք։
Իրենց չի հետաքրքրում ոչ տնտեսական վիճակը, ոչ տնտեսության համբավը, ոչ միջազգային արբիտրաժը։ Դրանից հետո, անգամ իմ բոթասների մասին գրառումներ անող քպ-ականները ոչ մի ծպտուն չհանեցին իմ այդ հայտարարությունից հետո։ Իսկ գիտե՞ք ինչու չհանեցին, գիտեք»,- ասել է Կարապետյանը։