ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել

24/11/2025 11:43

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների պաշտպանությունը: Այս մասին ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ազդարարները կարող են հաղորդել կոռուպցիոն դեպքերի, շահերի բախման կամ հանրային շահին սպառնացող խախտումների մասին։ Պաշտպանը բողոքների հիման վրա ուսումնասիրում է ազդարարների իրավունքների հնարավոր խախտումները և անհրաժեշտության դեպքում դիմում է համապատասխան մարմիններին՝ ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու և խախտված իրավունքները վերականգնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մոնիտորինգ և տրամադրում խորհրդապահական խորհրդատվություն ազդարարներին։ Տարեկան հաշվետվությունները հասանելի են www.azdararir.am և www.ombuds.am։ Խախտումների դեպքում՝ թեժ գիծ 116, (+374 96) 116-100 կամ ombuds@ombuds.am։