Պաշտպանունակությունն արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը
24/11/2025 13:12

Պաշտպանունակությունն արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է: Այս մասին այսօր ԱԺ-ումճեպազրույցի ընթացքում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե մեզ հիմա ոչ թե մարտունակ բանակ է պետք, այլ պաշտպանունակ:
Նշենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Զինծառայողի կարգավիճակի մասին օրիագիծը: