Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-24թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան

25/11/2025 12:09

Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան։ Երևույթը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, որը արդեն իսկ լրջագույն խախտում է։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: «Սա 6 կարևորագույն կետերից է, որի հիման վրա ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից»,- նշել է Պետրոսյանը: «ՀԷՑ-ում շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիան էր թերգրանցվում, այսինքն ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկում և վճարում էին։ Պետական և համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ էին կազմում ում վրա հավելագրումներ էին տեղի ունենում, այդ փաստերով վերջին օրերին կալանավորում տեղի ունեցավ։ Հավելագրումների ծավալը անցնում է մի քանի միլիոն կՎտժ-ը»,- ավելացրել է նա: