Փաշինյանի իշախանությունն այսօր երեք հենասյուն ունի

26/11/2025 10:41

Նիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող: Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության․ այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը: «Մի մասը մեզ տանում է դեպի Բելառուս, մյուս մասը՝ Նիկոլ Փաշինյանը, մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայեթ։ Փաշինյանի իշախանությունն այսօր երեք հենասյուն ունի, որոնց դեմ աշխատելով՝ ձևավորում է օրակարգեր: Առաջինը՝ նախկին նախագահներ, երկրորդ՝ եկեղեցի, երրորդ՝ ռուսներ: Նրանք ռուսներից ունեն ահավոր վախ»,- նշել է Թաթոյանը: