Պայթյուն՝ Իջևանում, վիրավորներ կան
26/11/2025 18:39

Այսօր ժամը 13․53–ին հաղորդում է ստացվել, որ Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում պայթյուն է հնչել՝ ինչի հետևանքով 2 անձ շտապօգնության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։
Նախնական վարկածով պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով․ այս մասին հայտնում են ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական ուղարկելու համար։