Ծառայողական պարտականությունները կատարելիս փրկարար է զnհվել

26/11/2025 20:53

Այսօր Տավուշի մարզում ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում տեղի ունեցել է դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի: Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող: ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։