Իջևանում պայթյունից տուժածների վիճակը միջին ծանրության է

26/11/2025 21:07

Իջևանում այսօր տեղի ունեցած պայթյունից 2 տուժածների վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 26–ին, ժամը 14:00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Տեղում պարզվել էր, որ այդ վայրից 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն: Շտապօգնության բժիշկները մինչ նրանց հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ: