Վթшրի ենթարկված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում
26/11/2025 21:09

Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:
Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:
Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։