Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է
27/11/2025 00:08

Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր:
Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան:
Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։