Դիլիջանի ոլորանների մոտակայքում բռնկված hրդեհն ամբողջությամբ մեկուսացված է

27/11/2025 10:48

Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են, հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն կրկին հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։