Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց

27/11/2025 15:50

«Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կնոջ` Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը։ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կկիրառվի համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։ Հիշեցնենք՝ դատարանը նախորդ նիստին՝ նոյեմբերի 20-ին, որոշել էր Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով: Այս գործով 18 մեղադրյալ կա։ Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։