Վարորդը «Cadillac»-ով Չարենցի փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին
27/11/2025 17:10

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Խաչիկ Խ.-ն իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի 1 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Ա. Հ-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: